Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար է նշանակվել Նաթիա Թուրնավան: Վարչապետի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության կայք էջում:
Նաթիա Թուրնավան զբաղեցնում էր նախկին նախարար Գիրոգի Քոբուլիայի տեղակալի պաշտոնը:
Նա 50 տարեկան է, ծնվել է Մոսկվայում: 2000-2005 թվականներին եղել է Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, 2005-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, 2013-2018-ին՝ «Գործընկերային հիմնադրամի» գործադիր տնօրենի տեղակալ, զբաղեցրել է նաև Վրաստանի միջազգային էներգակորպորացիայի գործադիր տնօրենի պաշտոնը, 2018-ից՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ: