Միջազգային ֆինանսական կազմակերպություններն արտերկրից Վրաստանի բնակչությանը դրամական մուտքերը համարում են երկրի տնտեսական աճի խթաններից մեկը:
Վրաստանի Ազգային բանկի կայքում հրապարակված տեղեկության համաձայն, արտերկրից Վրաստան դրամական փոխանցումների ծավալները մարտին աճել են 4,5%-ով՝ կազմելով 138,4 մլն դոլար:
Վրաստան կատարած փոխանցումների ծավալներով առաջատարը Ռուսաստանն է․ ՌԴ-ից մարտին փոխանցվել է 35,4 մլն դոլար, ինչը, սակայն 7,5%-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Բացի այդ, փետրվարին Վրաստանի առևտրային բանկեր դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 25,6%-ը ևս եղել է Ռուսաստանից:
Փոխանցումների ծավալով առաջատար երկրներից են նաև Իտալիան, Հունաստանը, ԱՄՆ-ն, Իսրայելը և Թուրքիան: