Վրաստանում նախատեսվում է զբոսաշրջության միջազգային քոլեջ հիմնել, որտեղ կուսուցանվեն հյուրանոցային, ռեստորանային և խոհարարական բիզնեսի հիմունքները:
Թբիլիսիում քոլեջի բացման առիթով Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության և McKinney Hospital International Georgia ընկերության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան, Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության պետ Մարիամ Քվիրիվիշվիլին և McKinney Hospital International Georgia-ի տնօրեն Մայա Ծերեթելին:
Համաձայնագրի նպատակն է 2015-2025թթ. զբոսաշրջության ազգային ռազմավարությանը համապատասխան նպաստել ներքին և միջազգային զբոսաշրջության զարգացմանն ու ծառայությունների ոլորտի բարելավմանը: