Դպրոցներում ավարտական քննությունների չեղարկման հետ կապված 12-րդ դասարանցիների համար չեղյալ է հայտարարվել նաև հաճախելիության ազատ գրաֆիկը։
Այս մասին ասված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրությունում, ըստ որի, այս ուսումնական տարին կավարտվի մայիսի 20-ին:
Հիշեցնենք, որ ավարտական դասարանի աշակերտների համար ազատ հաճախելու կարգը սահմանվել էր 2012-2013 ուսումնական տարվանից:
Վրաստանի խորհրդարանը 80 կողմ ձայնով «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը ընդունել է ապրիլի 8-ի արտահերթ նիստում՝ այդպիսով չեղարկելով նաև դպրոցի ավարտական քննությունները:
Այսպիսով 11 և 12-րդ դասարանների աշակերտները ատեստատ ստանալու նպատակով ավարտական քննություններ չեն հանձնի: