Նախընտրական արշավից հեռացված «Ցենտրիստները»

«Ցենտրիստները» դարձան Վրաստանի պատմության մեջ ամենասկանդալային կուսակցութունը, որի գովազդը եթերից հեռացվեց հեռարձակումից ընդամենը մեկ օր անց:
Վրաստանում շարունակվում է նախընտրական արշավը հոկտեմբերի 8֊ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
centr1Այս անգամ բուռն քննարկումների և բազմաթիվ քաղաքական գործիչների զայրույթի պատճառ է դարձել «Ցենտրիստնեեր» քաղաքական միավորումը, որի մասին իր մտահոգությունն է հայտնել նաև պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին՝ պետական անվտանգության ծառայությունից պահանջելով բացատրություն տալ, թե արդյոք ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Վրաստանում ռուսական քարոզչության և այդ երկրի կողմից վարվող քաղաքականությունը կանխելու նպատակով:
Կուսակցության վերաբերյալ հանրային ռեեստրի ազգային ծառայութան տեղեկատվության համաձայն, «Ցենտրիստնեեր» քաղաքական միավորումը պաշտոնապես գրանցվել է դեռեւս 2002 թվականին:
Թեմուր Խաչիշվիլի
Թեմուր Խաչիշվիլի

Կուսակցությունը հիմնել է Վրաստանի Ներքին գործերի նախկին նախարար Թեմուր Խաչիաշվիլին: Առկա տեղեկատվության համաձայն «Ցենտրիստնեեր» կուսակցությունը չունի և 2006 թվականից չի ունեցել ղեկավար կազմ, ինչպես նաեւ այս կառույցը ներկայացնող որևէ պատասխանատու անձ: Սակայն 2002 թվականից 4 տարի ժամկետով կուսակցության նախագահ էր ընտրված Թեյմուրազ Խաչիշվիլին: 2006 թվականից մինչ 2016 թվականը կուսակցությունը չի ներկայացրել որևէ տեղեկատվություն կուսակցության ղեկավար անձանց փոփոխության վերաբերյալ:

Վրաստանում, լայն հանրային շրջանակներին, «Ցենտրիստնեեր»֊ը հայտնի դարձան ընդամենը վերջերս, հոկտեմբերին սպասվող ընտրությունների նախօրեին: Ուշագրավ է այն փաստը, որ կուսակցության ղեկավարն է հադիսանում այն անձը, ով 2012 թվականին հրապարակեց Վրաստանի բանտերում բռնություններ ներկայացնող տեսանյութը:
       
Վլադիմեր Բեդուկաձե
Վլադիմեր Բեդուկաձե

Վլադիմեր Բեդուկաձեի կողմից հրապարակած այս տեսանյութերը մեծ ազդեցություն ունեցան 2012 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների վրա, ինչի արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ:

Ի սկզբանե Բեդուկաձեն, ով բանտարկյալներին խոշտանգելու մասնակից է եղել, լքել էր Վրաստանը եւ փնտրվում էր ինտերպոլի կողմիկց: Սակայն ավելի ուշ վերադարձել է Վրաստան և կալանավորների խոշտանգման գործերի վերաբերյալ բազմաթիվ ցուցմունքներ է տվել: 2013 թվականի հունիս ամսին Բեդուկաձեի դեմ մինչ այդ առաջ քաշված բոլոր մեղադրանքները չեղարկվեցին Վրաստանի Գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի միջնորդությամբ:
1«Ցենտրիստնեեր»֊ի քաղաքական ծրագիրը առաջարկում է «քաղաքական պայմանագիր ընտրողի հետ» փաստթուղթը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Մեր կողմից Ռուսաստանի բարձրագույն իշխանության հետ տարիների ընթացքում ունեցած բանակցությունների արդյունքում, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, փախստականների առանց նախապայմանների վերադարձի և տնտեսական իրավիճակի զգալիորեն բարելավման համար, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հենվելով այս համայայնության վրա, մենք, մի կողմից «Ցենտրիստնեերի» ներկայացուցիչը՝ հանձին Թեյմուրազ Խաչիշվիլին և մյուս կողմից Վրաստանի քաղաքացին՝ հետագայում ընտրողը, կնքում ենք այս պայմանագիրը հետևյալի շուրջ.
«Ցենտրիստներ» քաղաքական միավորումը Վրաստանի 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընտրողի առջև պարտավորություն է ստանձնում՝
  • 50 օրվա ընթացքում Վրաստանի բոլոր թոշակառուները, որոնք ցանկություն կհայտնեն, կստանանան ռուսական թոշակ, որը միջինում կազմում է 400 լարի:
  • 100 օրվա ընթացքում կսկսվի ներքին տեղահանվածների վերադարձի գործընթացը Աբխազիա և Հյուսիսային Օսեթիա, գործընթացը կավարտվի մինչև 2017 թվականի տարեվերջ՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ:
  • Մինչև 2016 թվականի տարեվերջ կչեղարկվի վիզային ռեժիմը Վրաստանի և Ռուսաստանի միջև Վրաստանը կանադամակցի Եվրասիական միությանը, ինչի արդյունքում վրացական ապրանքատեսակների համար կբացվի ռուսական շուկան:
  • Բնակեցված տարածքներում կարգելվի խաղատնային բիզնեսը:
  • Վերոնշյալ պարտականությունները չեն իրականացվի Վրաստանի ինքնիշխանության հաշվին:

Այն դեպքում, եթե որևէ կետ չի իրականացվի նշված ժամկետներում, ստանձնում ենք քաղաքական և իրավաբանական պատասխանատվություն և կլքենք բոլոր ընտրված կամ նշանակված պաշտոնները: Իր հերթին ընտրողը պարտավորվում է մասնակցել ընտրություններին:

Կուսակցության նախըտրական ծրագրին ի պատասխան Թբիլիսիի քաղաքային դատարան էր դիմել «Արդար ընտրություններ և ժողովրդավարության միջազգային հանրություն» կազմակերպությունը, որը մեղադրում է կուսակցությանը ընտողին կաշառելու մեջ: Ինչպես կազմակերպությունն է համարում, քաղաքական միավորման կողմից ընտրողին համաձայնագիր առաջարկելը, որտեղ նշված է, որ ընտրողը կստանա ռուսական թոշակ՝ 400 լարիի չափով, հանդիսանում է ընտրողին կաշառելու փաստ: «Արդար ընտրություններ և ժողովրդավարության միջազգային հանրությունն» կազմակերպության հայցը դատարանը չի բավարարել:

22Զուգահեռաբար «Ցենտրիստնեերի» նախընտրական տեսահոլովակը քաղաքական շրջանակներում դարձել էր վրդովմունքի առարկա: Հանրային հեռուստատեսության եթերով «Կենտրոնամետները», հանձին կուսակցությունը ներկայացնող Բեդուկիձեի, առաջարկում էին երկքաղաքացիություն սահմանել Ռուսաստանի հետ:

1Ռուսական զորքերի վերադարձ Վրասատան եւ 400 լարի թոշակ: Այս ամենը տեսահոլովակում ներկայացված ՌԴ դրոշներով, տանկերի եւ Վլադիմիր Պուտինի լուսանկարի ֆոնի վրա:

 

3Բանը հասել է նրան, որ հանրային հեռուստատեսության շենքի դիմաց բողոքի ցույց անցկացվեց, գովազդի հեռարձակման հենց հաջորդ օրը։ Հանրային հեռուստաընկերությունը որոշեց հեռացնել եթերից վերոնշյալ կուսակցության նախընտրական գովազդը: Ըստ հեռուստաընկերության հաղորդագրության, գովազդը պարունակում է երկրի ինքնիշխանության դեմ ուղղված ուղերձ:

«Ցենտրիստնեերին» քննադատեց նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Գործադիրի ղեկավարը մասնավորապես ասել է․

Գիորգի Կվիրիկաշվիլի
Գիորգի Կվիրիկաշվիլի

«Վրաստանի կառավարությունը կօգտագործի օրենքով և ժողովրդարավության վրա հիմնված բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա հակապետական քարոզչություն իրականացնել և ողջունում է բոլոր համապատասխան նախաձեռնությունները հասարակական թե քաղաքական հատվածի կողմից»:

«Ցենտրիստնեեր»֊ի գործունեությունը արգելելու նպատակով Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մտադրությամբ են հանդես եկել բազմաթիվ քաղաքական ուժեր: Նման մտադրության մասին է հայտնել «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին: Եւս մեկ հայց է պատրաստվում ներկայացնել Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Միացյալ ազգային շարժումը»:

Ինքը Բեդուկաձեն իրեն մեղավոր չի համարում.

«Կրակի հետ են խաղում: Միակ անձը ում տեսակետը հաշվի կառնեմ դա Բիձինա Իվանիշվիլին է և միակ անձը ում կարծիքը կհարցնեմ դա Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդն է: Մնացածն ինձ համար ոչնչություններ են»,- հայտարարել է Բեդուկաձեն:

tamar_zhvania_9098Այսքան աղմուկ բարձրացնելուց հետո օգօստոսի 16֊ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելել է «Ցենտրիստնեերի» մասնակցությունը ընտրություններին։ Համապատասխան որոշում է կայացրել ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիան: Այս որոշման համար հիմք է հանդիսացել հանրային ռեեստրում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «Կենտրոնամետներ» կուսակցության ղեկավար անձինք իրավական հիմքեր չունեն ընտրություններին մասնակցելու համար։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի միջամտությամբ կուսակցությանը արգելվեց մասնակցել ընտրություններին։ ԿԸՀ նախագահը այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ մասնավորապես ասվում է․

«Մեզ արդեն հայտնի է, որ «Ցենտրիստնեեր» քաղաքական միավորման ղեկավարը իրավասություններ չունի, ուստի ստորագրել եմ հրամանագիր, որով կեղծ է ճանաչվել այս կուսակցության կողմից մինչ այս ներկայացված փաստաթղթերը։ Նման իրավասություն ունի ԿԸՀ-ի ղեկավարը ստեղծված նոր իրավիճակից ելնելով, ինչը մեզ միայն օգոստոսի 15-ին հայտնի դարձավ»:

Թողնել պատասխան