Վրաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) և դրանց հետևանքով զոհվածների քանակով առաջինն է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում։ Այս մասին ասել է Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան։
Վրաստանում 2018 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 459 մարդ, իսկ անցած 10 տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով Վրաստանում 6 608 մարդ է մահացել, 85 946-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
«ՆԳ նախարարությունը այս մարտահրավերին դիմակայելու համար 2018 թվականին սկսել է տեսահսկման համակարգն ամբողջովին նորացնելու գործընթացը: Եթե 2017-ի ավարտին երկրի մասշտաբով աշխատում էր 170 տեսախցիկ, ապա այժմ գործում է ավելի քան 2 600 տեսախցիկ, որոնք գրանցում են երթևեկության կանոնների խախտումները»,- հաղորդում է ՆԳՆ-ն:
Գերատեսչության տեղեկատվությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում դրական միտում է նկատվել․ 2018-ին ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվը կրճատվել է 11 տոկոսով: