Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիա:
Այսօր Վրաստանի կառավարության ղեկավարին կհյուրընկալի բուլղարացի գործընկեր Բոիկո Բորիսովը: Նախատեսված են քննարկումներ առանձին և ընդլայնված ձևաչափով, որից հետո վարչապետները լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում Մամուկա Բախտաձեն կհանդիպի նաև Բուլղարիայի հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:
Հատկանշական է, որ մինչ այս այցը Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով գտնվում էր Ռումինիայում: