Թբիլիսիում պատրաստվում են գրքի միջազգային 21-րդ փառատոնին։ Այս անգամ փառատոնը տեղի կունենա մայիսի 30-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, «Expo Georgia» ցուցահանդեսային կենտրոնում:
Կազմակերպիչների խոսքով, փառատոնի մասնակիցների գրանցումն արդեն մեկնարկել է: Այն կշարունակվի մինչև ապրիլի 19-ը:
Ցուցահանդեսի նպատակն անփոփոխ է 1997 թվականից՝ ընթերցանության տարածումը և Վրաստանում հրատարակչական ոլորտի զարգացումը: Ամենամյա ռեժիմով փառատոնի մասնակիցներ են դառնում վրաստանյան և միջազգային հրատարակչությունները, համալսարանները, դպրոցները, գրախանութները, գրադարանները, դեսպանատները, հասարակական կազմակերպությունները:
Փառատոնի հիմնական հատվածը գրքի շուկան է, որտեղ գնորդներին ներկայացվում է զեղչված գրքերի լայն տեսականի: