Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլիի հայտարարությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսով Գուդաուրիի և Կազբեգիի ուղղությամբ երթևեկելը կյանքի համար վտանգավոր է:
«Այս ճանապարհով երթևեկելը կյանքի համար շատ վտանգավոր է: Գուդաուրիի ուղղությամբ երթևեկությունը կաթվածահար վիճակում է, այժմ տեղում մի քանի կիլոմետրանոց խցանում է: Ճանապարհի երթևեկելի մասը զբաղված է բեռնատար ավտոմեքենաների կողմից: Տեղաշարժվելու համար անհրաժեշտ է հատել հոծ գիծը՝ անցնելով հակառակ ուղղությամբ ընթացող ճանապարհի հատվածը, ինչը շատ մեծ ռիսկեր է ստեղծում ավտոճանապարհային պատահարների համար»:
Դավիթ Մեսխիշվիլիի հայտարարությամբ, Գուդաուրիում մարդկանց հանգիստը կյանքի ռիսկի հաշվին է, քանի որ տեղաշարժը գրեթե անհնար է: Նրա խոսքով, ճանապարհային խնդիրներով անհանգստացած են ոչ միայն զբոսաշրջիկները այլ նաև Կազբեգիի բնակիչները: