«Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև տարբերությունը օրենսդրական մակարդակով կկարգավորվի»,- այս մասին Interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դիմիտրի Ցքիտիշվիլին:
Վերջինի խոսքով, ցավալի է, որ Վրաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձի միջև 40 տոկոսի չափ տարբերություն կա, այդ առումով Վրաստանը այլ երկրներից նշանակալիորեն ետ է մնում:
Նրա խոսքով, խնդրի լուծման միակ ճանապարհը համավասար փոխհատուցումն օրենսդրական մակարդակով ամրագրելն է, որը տեղի կունենա ոլորտում համապարփակ հետազոտություն իրականացնելուց հետո։