Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցեց Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը:
«Մեր ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին, վրաց ազգին», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց նա։
Հուշարձանի մոտ երեկվանից հարգանքի տուրք են մատուցում երկրի առաջին դեմքերը, քաղաքական-հասարակական գործիչներն ու հասարակ քաղաքացիները։
Հիշեցնենք՝ 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերը դաժանաբար ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով 21 ցուցարար զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին:
1989 իրադարձություններից 2 տարի անց՝ նույն օրը, Վրաստանի Գերագույն խորհուրդը աաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը։
Վրաստանում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցում ապրիլի 9-ի զոհերի հիշատակին
Posted by Aliq Media on Tuesday, April 9, 2019