Մյատլիկովը իր հավատարմագրերն է փոխանցել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, այս մասին տեղեկացնում է «Kvira.ge» պարբերականը: Հավատարմագրեր փոխանցելու արարողությունից հետո նախագահ Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել նորանշանակ դեսպանի հետ: Կողմերը խոսել են Վրաստան-Բելառուս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խոսել է նաև դեսպանատան բացման կարևորության մասին: Նախագահը ասել է, որ սա Բելառուսի նախագահի Վրաստան կատարած այցի արդյունքներից մեկն է:
Մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի շուրջ տեղի ունեցող գործընթացները: Թբիլիսիի քաղաքայի խորհրդի նիստը ավարտվել է քաղաքապետի ամփոփիչ խոսքով: Նարմանիան ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացվել են իր պաշտոնավարման տարիների ընթացքում: Թբիլիսիի քաղաքապետը մասնավորապես խոսել է նորակառույց մանկապարտեզների և Կրծանի-Շինդիսի նոր ավտոճանապարհի կառուցման ծրագրի մասին։ Նարմանիան խոստացել է, որ աշանը հանդես կգա երկամյա ամփոփիչ ելույթով:
Նիստը մի քանի րոպե ընդհատվել է: «Interpressews»-ը տեղեկացնում է, որ նիստի դադարեցման պատճառ է հանդիսացել «Կանաչ բռունցք» շարժման անդամ Իրակլի Կուպարաձեն, երբ վերջինս ձայնի իրավունք է խնդրել: Պարբերականը հեշեցնում է, որ օրեր առաջ քաղաքապետ Նարմանիան Կուպարաձեին անվանել էր «Կապիկ ավանակի ձագ»: Կուպրաձեին խոսքի իրավունք չեն տվել և բարձրացրած աղմուկի պատճառով քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են դահլիճից:
Ցոտնե Գամսախուրդիան, ով՝ ի դեպ, Վրաստանի առաջին նախագահի որդին է և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարման ժամանակ մեղադրվում էր օգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ, ևս անդրադարձել է այսօրվա քաղխորհրդի նիստին: Նա խոսել է առճակատման մասին, որի պատճառը, ըստ Գամսախուրդիայի այն է, որ «Թբիլիսիի քաղաքապետը ելույթի ժամանակ հեքիաթներ էր պատմում»:
«Frontnews» պարբերականի փոխանցմամբ, քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան աղմկոտ և տարաձայնությունների ֆոնի վրա է օրականացվել: «Միացյալ ագայի շարժում» կուսակցության երիտասարդական թևի և մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ Դավիթ Նարմանիայի համար կացին են թողել, ինչին արձագանքել է ոստկանությունը: Ուժային կառույցի ներկայացուցիչները բողոքի ակցիայի ավարտից հետո ցուցարարներից պահանջել են ետ վերցնել կացինը, սակայն «Միացյալ ազգային շարժման» և «Կանաչ բռունցք»-ի ներկայացուցիչները հրաժարվել են դա անել:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Պաատա Բուրճուլաձեի կոալիցիան պաշտոնապես գրանցվել է ԿԸհ-ում: Պաշտոնական փաստաթղթում, սակայն, նշված է միայն 3 կուսակցություն՝ «Պետությունը ժողովրդի համար», «Նոր աջեր» և Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան»-ը: Փաստաթղթում բացակայում է «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցությունը: Ի դեպ այսօր լրանում է ԿԸՀ դիմումների ընդունման վերջնաժամկետը, հետևաբար մինչեւ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները փոփոխություններ տեղի չեն ունենա: «Գիրչի»-ի անդամները հայտարարել են, որ պառակտում տեղի չի ունեցել և որ սա պարզապես տակտիկական քայլ է: «Գիրչի»-ի անդամները կգրանցվեն Բուրճուլաձեի կուսակցական ցուցակում և խորհրդարանական մանդատներ կստանան այս ճանապարհով: Պառակտման մասին լուրերը չեն հաստատել նաև Բուրճուլաձեի կուսակցությունում: