Վրաստանի խորհրդարանի բյուրոյին այսօր՝ ապրիլի 8-ին կներկայացվի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Այն վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտող քարտեզների տարածմանը: Այսուհետ օրենքը խախտողները կկրեն ոչ միայն քրեական, այլև վարչական պատասխանատվություն՝ կտուգանվեն:
Օրինագիծը հեղինակել են Իրակլի Սեսիաշվիլին և Օթար Չրդիլելին: Ըստ օրինագծի՝ Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումով կազմված քարտեզի տպագիր հրատարակումը, կամ նման պատկերներ ունեցող այլ առարկայի պատրաստումը, տարածումը, գովազդումը, իրացումը, Վրաստան ներմուծելն ու արտահանելը կպատժվի 2000 լարի տուգանքով, կամ մինչև 2 տարվա ազատազրկմամբ: