Թբիլիսիի մետրոյում էվակուացիա է հայտարարվել

Թբիլիսիի մետրոյի «Դելիսի» կայարանում յուղի տաքացման պատճառով մեքենավարը խնդրել է ուղևորներին լքել գնացքը: Տեղեկացնում է Թբիլիսիի տրանսպորտի ծառայությունը:

Մետրոյի երկրորդ գծում տեղի ունեցած պատահարի մասին հայտարարել էին սոցցանցերի օգտատերերը:

Այս պահի դրությամբ արդեն մետրոն աշխատում է բնականոն ռեժիմով:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում Թբիլիսիի մետրոպոլիտենը հաճախ խախտումներով է աշխատում: Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ նշելով, որ տեխնիկական խնդիրների պատճառով մի քանի անգամ գնացքները Դեպո են տեղափոխվել՝ ինչը մետրոյի աշխատանքը կաթվածահար է արել: