Թբիլիսիում այս տարի միայն մարտ ամսվա ընթացքում «Կազտրանսգազ-Թբիլիսիի» մասնագետները բնակելի տներում ապամոնտաժել են արգելված և անվտանգության նորմերին չհամապատասխանող գազի և ջրի 2915 ջեռուցիչ: Այս մասին տեղեկությունը տարածում է ընկերությունը:
Հունվարին այդ թիվը կազմել է 2381, փետրվարին՝ 2549: Ընկերությունը նշում է, որ դրանք վտանգ էին ստեղծում քաղաքացիների անվտանգության ու կյանքի համար:
Տարածված տեղեկատվության համաձայն, մարտին ամենաշատ արգելված ջեռուցիչները հեռացվել են Թբիլիսիի Սամգորիի շրջանում (585):
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին, կեսօրին Թբիլիսիի ծայրամասային Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի հերթական պայթյունն է տեղի ունեցել: