Վրաստանի խորհրդարանում այսօր` ապրիլի 8-ին ևս մեկ անգամ քվեարկության կդրվի դպրոցների ավարտական քննությունների չեղարկման հարցը:
Նախորդ շաբաթ երրորդ ընթերցմամբ չընդունված օրինագիծը քվեարկության է դրվելու արտահերթ նիստի ընթացքում, որը գումարելու որոշումն արդեն ստորագրել է երկրի նախագահը։
Օրինագիծը կրկին քվեարկության է դրվում, քանի որ առաջին անգամ` ապրիլի 5-ին, դահլիճի աղմուկի պատճառով պատգամավորների մեծ մասը չի լսել թե, որ օրինագծի մասին է խոսքը:
Հիշեցնենք՝ օրինագիծը վերաբերում է 11-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների չեղարկմանը: Այն կրթական բարեփոխումների ծրագրի կարևոր մասն է կազմում։