Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ջիզրե քաղաքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:Անվտանգության ծառայության հաղորդմամբ,պայթյունի հետևանքով կան տուժածներ: Ինչպես հայտնում է BBC-ն, պայթյունը Ջիզրեյում գտնվող ոստիկանության բաժնի մոտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինության մի մասը քանդվել է:
Տեղական մամուլի հաղորդմամբ`ոստիկանության մոտ ականապատված մեքենա է պայթել: Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել:
Լուսանկարը՝ Fortuna.ge