Օրինագիծը, որի համաձայն Վրաստանում կրթության ֆինանսավորումը փուլ առ փուլ ավելանալու է, ուղարկվել է խորհրդարան: Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն գրություն է կատարել իր Ֆեյսբուքյան էջում:
«Այսօր շատ նշանակալի օր է, խորհրդարան ենք ուղարկել օրինագիծը, որի համաձայն ՀՆԱ-ի 6 տոկոսը, այսինքն բյուջեի քառորդ մասը, կուղղվի կրթությանը՝ դառնալով պարտադիր բոլոր հաջորդ կառավարությունների համար: Ինչպես նաև ստանձնեցինք քաղաքական պատասխանատվություն, որ 2020 թվականին կրթության բյուջեն կկազմի 2 մլրդ լարի, 2021-ին՝ 2 500 000 000 լարի, 2022-ին կհավասարվի ՀՆԱ-ի 6 տոկոսին՝ կազմելով 3 մլրդ 400 մլն լարի»,- գրում է վարչապետը:
Մամուկա Բախտաձեի խոսքերով կրթությունը միակ ճանապարհն է դեպի ազատություն, ուժեղ պետություն ստեղծելու և Վրաստանի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: