Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մեծ քանակությամբ թմրանյութերի արտահանման և ներկրման համար պատժի ամենամեծ չափ է որոշվել մահապատիժը:
Աբխազիայի խորհրդարանը երկրորդ և վերջին լսումների արդյունքում միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն, մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու համար կիրառվի ցմահ բանտարկությունը, պատժի հատուկ ձև կհանդիսանա մահապատժի ենթարկելը:
Նույն հոդվածի համաձայն դատապարտվածներին ներում չի շնորհվի:
Օրինագծի նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից: