«Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիմել է Մառնեուլիի քաղաքապետարանին, որպեսզի մշակույթի տանը ներկայացնեն քաղաքապետի իրենց թեկնածուին, սակայն նրանց թույլ չեն տվել: Մշակույթի տնից ասել են, որ ապրիլի 11-ին այդտեղ այլ միջոցառում է տեղի ունենալու:
«Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Փերաձեի խոսքով, մշակույթի տան ադմինիստրացիան նրանց թույլ չի տվել նաև այլ օրերին կազմակերպել միջոցառումը:
«Այսօր «Վրացական երազանքը» վախեցած է և ընտրական գործընթացի վրա ազդեցություն է ունենում: Մենք ուզում ենք նորմալ ընտրություններ և ուզում ենք նախընտրական հանդիպում կազմակերպել մշակույթի տանը, սակայն չեն ցանկանում մեզ հնարավորություն տալ»,- հայտարարել է Փերաձեն: