Հարավային Կորեայի «Կորեան Էյր» ավիաընկերությունը մայիսի 30-ից կվերսկսի Սեուլ-Թբիլիսի-Սեուլ ուղղությամբ ավիափոխադրումները:
«Տավ Ջորջիա»-ի տեղեկատվությամբ, ամռանը ավիաընկերությունը չարտերային թռիչքներ կիրականացնի:
«Կորեան Էյր» ավիաընկերությունը հիմնադրվել է 1962 թվականին: Այս պահին այն թռիչքներ է իրականացնում ավելի քան 50 երկրներում, 114 տարբեր ուղղություններով: