Ախալքալաքիում եկեղեցական իրերը վնասելու փաստով ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել:
Նշենք, որ Ախալքալաքիում առավոտյան մատուռ եկած քաղաքացիները եկեղեցական իրերը վնասված են գտել:
«Հետաքննություն է սկսվել 259-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (մշակութային ժառանգության կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձանների կանխամտածված վնաս պատճառել),- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ վնասվել է մեկ նկար և մեկ խաչ: