Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոճանապարհների վարչության նախագահ Գիորգի Սեթուրիձեն այցելել են միջազգային կարևորություն ունեցող Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութիի ավտոճանապարհ, հետևել վերականգնողական աշխատանքների ընթացքին: Սա Քվեմո Քարթլին և Հայաստանի հանրապետությունը Թբիլիսիին կապող ամենակարճ ճանապարհն է:
Ըստ ենթակառուցվածքների նախարարութան տեղեկատվության, նախագծի շրջանակներում կվերանորոգվեն Բոլնիսիի և Դմանիսիի շրջանների ճանապարհահատվածները: Ինչպես նշել են նախարարությունում, նշված ճանապարհի վերանորոգումը կարևոր է հատկապես նրանով, որ այն ճանաչողական և զբոսաշրջային նշանակություն ունի: Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից, նրա ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 78.2 հազար լարի:
Լուսանկարը՝ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից