Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը միջանկյալ ընտրությունների համար սկսել է գումարներ հավաքել:
Միայն մարտին կուսակցությունը 500 հազար լարիի (մոտ 186․219 դոլար) նվիրատվություն է գրանցել: Խոշոր նվիրատուների շարքում է «Քարթու բանկ»-ի գլխավոր տնօրեն Նատո Խաինդրավան, ով 50 հազար լարի (մոտ 18․621 դոլար) է նվիրաբերել: 45 հազար լարի էլ (մոտ 16․759 դոլար) նվիրաբերել է Բիձինա Իվանիշվիլիի եղբայրը` Ալեքսանդրե Իվանիշվիլին: Տվյալները հրապարակված են պետական աուդիտի կայքէջում: