«Վրաստանը նրանց համար չափազանց հաջողակ էր», — ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում՝ խոսելով վրաց ռուսական հարաբերությունների սրման պատճառների և 2008-ի զինված կոնֆլիկտի մասին: Ըստ նախագահի՝ Ռուսաստանը չկարողացավ հանդուրժել հաջողակ հարևան պետություն, դա էլ հենց պատերազմի պատճառ դարձավ:
«Նրանց ետնաբակում հանկարծ այդպիսի մի բան աճեց: Կոռուպցիա չկա, առանց նավթի ու գազի մենք քաղաքներ էինք կառուցում, ԱՄՆ-ի նախագահն էր ժամանել, պարել, CNN-ով ցուցադրել էին: Ռուսական բանջարանոցում չներեցին մեզ՝ մեր հաջողության համար», — ասել է Սաակաշվիլին:
Հարցազրույց վարողը՝ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հարցին՝ անձնական ֆակտորներն արդյոք դեր խաղացել են պատերազմի հարցում, Սաակաշվիլին պատասխանել է. «Ես Պուտինի նկատմամբ հավասար վերաբերունք եմ ունեցել, բայց շատ սիրալիր, իսկ Պուտինն իմ նկատմամբ որոշակի համակրանք միշտ ունեցել է»: