Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ՆԱՏՕ-ի 70-ամյակի կապակցությամբ այսօր կմեկնի Վաշինգտոն:
Դավիթ Զալկալիանին կմասնակցի Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի, ԱՄՆ-ում Գերմանիայի «Մարշալիան» հիմնադրամի կողմից կազմակերպած միջոցառումներին:
Դիվանագետը երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նախարարների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ԱՄՆ պատվիրակության ղեկավար Ջերրի Կոնալի հետ: