Թբիլիսիում բացվել է Բելառուսի հանրապետության դեսպանատուն: այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից: Նորանշանակ դեսպան Միխայիլ Մյատլիկովը նախօրեին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Արտգործնախարարության ղեկավարը շնորհավորել է Մյատլիկովին դիվանագիտական նոր պաշտոնի առիթով և մաղթել նրան հաջողություն` աշխատանքային հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ : Առանձնահատուկ ուշադրություն է դարձվե տնտեսական համագործակցությանը վերաբերող միջկառավարական կոմիտեի հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի սկզբին:
Քաղաքական գործիչները նաև երկկողմ քաղաքական ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող մտքեր են փոխանակել, Վրաստանն ու Բելառուսը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1994թվականի հունվարի 6-ին: Վրաստանի դեսպանատունը Բելառուսում բացվել է 2007թվականին, այն գտնվում է Մինսկի կենտրոնում: