Վրաստանում 2018 թվականին աշխատավայրերում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 59 մարդ, վիրավորվել՝ 199-ը։ Այս մասին ասված է Վրաստանի Օմբուդսմենի մարդու իրավունքների և ազատությունների իրավիճակի մասին 2018-ի հաշվետվությունում։
Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ 2018-ին 224 փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել։ 2017-ին գործ է հարուցվել 128 փաստով։
Աշխատանքի անվտանգության նորմերը խստացնելու պահանջով Վրաստանում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում։
Երեկ հերթական ակցիան տեղի ունեցավ Ճավճավաձեի պողոտայում, որտեղ կիրակի օրը շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկու բանվոր է մահացել։