Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինա չի գնա:
«Ես ասել էի, որ Ուկրաինա կմեկնեմ, եթե Պորոշենկոն երկրորդ փուլ չանցնի: Դեռևս նման բան չեմ տեսնում»:
Սաակաշվիլիի խոսքերով՝ հենց Պորոշենկոն վայր դնի լիազորությունները և իրեն Ուկրաինա թույլ չտալու որոշումն ուժը կորցնի, ինքը կօգտվի երկիր վերադառնալու օրինական իրավունքից:
Հիշեցնենք՝ ուկրաինական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում Սաակաշվիլին ցույց էր տվել էլեկտրոնային տոմսն ու նշել, որ ապրիլի մեկին մտադիր է Ուկրաինա թռչել: Այս տոմսը վերցրել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն երկրորդ փուլ չի անցնի: Դրանից հետո ոչ մի սահմանապահ չի կատարի ինձ Ուկրաինա չթողնելու՝ նրա հրամանը», — ասել էր Սաակաշվիլին: