Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին կոչ է անում ընդունելության քննությունների համար գրանցվել մինչև ապրիլի 3-ը:
Կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն նշել է, որ հիմնական փուլի համար գրանցումը հնարավոր է մինչև ապրիլի 3-ը, երբ դիմորդը պետք է ընտրի քննությունների ցանկն ու անցկացման վայրը: Գորգոձեն կոչ է արել չձգձգել գրանցման գործընթացը՝ հասցնելով վերջին օրը՝ ապրիլի 3-ը, ժամը 18:00-ն: Գրանցման ժամկետի լրանալուց հետո քննական վայրի փոփոխությունը հնարավոր չի լինի:
Հաջորդ փուլի վերջնաժամկետը լրանում է մայիսի 7-ին՝ ժամը 18:00-ին: Մինչև մայիսի 7-ը դիմորդները հնարավորություն կունենան ավելացնել քննական առարկաները, որոնք ցանկանում են հանձնել: Մինչև ապրիլի 3-ը դիմորդը գոնե մեկ առարկա պետք է ընտրի, որպեսզի անցնի գրանցում, ապա մինչև մայիսի 7-ը ավելացնել կամ փոխել առարկան:
Միասնական ազգային քննությունների համար արդեն գրանցվել է 25 300 դիմորդ, դրամաշնորհների քննության համար՝ 1100, միասնական մագիստրոսական քննությունների համար՝ 4000 դիմորդ: