Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի և Գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ Թբիլիսիում ընթանում է գիտական ֆորում:
«Գիտության զարգացման հեռանկարները Վրաստանում» խորագրով ֆորումը բացել է Միխեիլ Բատիաշվիլին: Միջոցառմանը քննարկվել են գիտության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հեռանկարը, ինչպես նաև կրթական բարեփոխումների մարտահրավերները:
«Կրթական բարեփոխումների ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը գիտության զարգացումն է: Այսօր կազմակերպվում է առաջին ֆորումը, որին մասնակցում են վրացի գիտնականներ, այդ թվում արտերկրում գործող: Ունենք նաև պրոֆեսորներ Բրիտանիայից, Գերմանիայից և Իտալիայից: Բարեփոխման շրջանակներում մշտապես խոսում էինք, որ պետք է նախատեսվեն այնպիսի քայլեր, որոնք կապահովեն գիտության երկարաժամկետ զարգացում: Այսօրվանից այս ուղղությամբ սկսվում է ռազմավարության մշակումը և առաջնահերթությունների որոշումը»,- հայտարարել է Բատիաշվիլին: