Ուղիղ երկու տարի առաջ՝ մարտի 28-ին, Եվրոպան իր դռները բացեց Վրաստանի քաղաքացիների առաջ։ Ուժի մեջ մտավ ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացման մասին համաձայնագիրը, ինչը թույլ է տալիս Վրաստանի քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտու երկրներ։
Երկու տարի առաջ այդ օրը առանց մուտքի արտոնագրի առաջին ուղևորը Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին էր։
Եվրոպական միության հետ առանց վիզային ռեժիմի հաստատումից հետո ազատ մուտքի իրավունքից օգտվել է Վրաստանի ավելի քան 600 հազար քաղաքացի: Երկու տարի անց, սակայն, հարցը կրկին արդիական է: Հիմնական մարտահրավերը առանց վիզայի ռեժիմի հնարավոր դադարեցումն է, քանի որ Եվրամիության մի շարք երկրներում ապաստան խնդրողների թիվը տարեցտարի ավելանում է:
2019 թվականին ապաստան է խնդրել Վրաստանի 2412 քաղաքացի: Վերջին 12 ամիսների ընթացքում եվրոպական երկրներում ապաստան է խնդրել Վրաստանի 17 980 քաղաքացի: