Վրաստանի առողջապահության նախարարությունը սոցաշխատողներին առաջարկում է միասին մշակել գործողությունների ծրագիր՝ խնդիրների լուծման համար:
Շաբաթվա սկզբին գործադուլ են սկսել երկրի սոցաշխատողների գրեթե կեսը: Նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում:
Սոցծառայողների պարտականությունների մեջ է նաև արձագանքն՝ անչափահասների նկատմամբ բռնության դեպքում: Որպեսզի ոլորտը կաթվածահար չլինի, նախարարությունը աշխատանքի է կանչել արտահաստիքային աշխատակիցների, մոբիլիզացվել են կառավարության ներքին ռեսուրսները: Բացի այդ՝ ինչպես հայտնել է նախարար Դավիթ Սերգեենկոն, արդեն մշակվել է 4 կետից կազմված ծրագիր, որն ուղղված է սոցաշխատողների աշխատանքի որակի բարելավմանը:
Հիշեցնենք՝ սոցաշխատողների հարցն ակտուալ դարձավ 4-ամյա աղջկա մահվանից հետո: Երեխային դեռևս հունվարին մահացած էին գտել տանը՝ դեմքի վրա բռնության հետքերով: Դեպքից հետո ձերբակալվել էր մայրը, ում արգելված էր մոտենալ երեխային. վերջինս ինքնակամ հրաժարվել էր երեխայից։ Դեպքից հետո նախարարությունը աշխատանքից ազատել էր 4 սոցաշխատողի, ովքեր զբաղվում էին երեխայի գործով: