Վրաստանի սոցաշխատողները փողոցներ են դուրս եկել ու պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, պահանջների ցուցակը բաղկացած է 22 կետից:
Դրանց շարքում՝ աշխատակիցների հաստիքների բարելավում, տրանսպորտային միջոցներով ապահովում, սահմանափակ կարողություններով անձանց սպասարկման կենտրոնների ադապտացում, գաղտնի և անհատական զրույցների սենյակների կահավորում: Թբիլիսիում, Բաթումիում, Թելավիում և երկրի այլ քաղաքներում սոցաշխատողները կենտրոնական փողոցներ են դուրս եկել՝ «Անպաշտպան պաշտպաններ», «Մեր ձայնը կարևոր է», «Մերկ ձեռքերով խնամք» և այլն:
Սոցաշխատողներն ասում են, որ իրենք հաճախ այնպիսի աշխատանքներ են ստիպված կատարել, որն իրենց չի վերաբերում, աշխատում են մոտ 30 ուղղություններով, ինչն իրենց ուժերից վեր է: Բացի այդ՝ չհամակարգված աշխատանքային գրաֆիկ ունեն, իսկ տրանսպորտային ծախսերը հոգում են իրենց գրպանից, նաև հոգեբանի ու իրավաբանի ֆունկցիա են կատարում: Պահանջը համակարգային փոփոխություններն են:
Թբիլիսիում սոցաշխատողի աշխատավարձը 666 լարի է՝ մոտ 250 դոլար, շրջաններում՝ 620 (230): Սոցաշխատողների աշխատանքի արդյունավետության հարցն ակուալ դարձավ չպարզված հանգամանքներում չորսամյա աղջնակի մահից հետո: Հիշեցնենք՝ երեխային մահացած էին գտել հունվարին, դեմքի վրա բռնության հետքերով: