Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջանկյան ընտրությունների համար կծախսի 4 466 910 լարի:
Մայիսի 19-ին անցկացվելիք խորհրդարանի և սակրեբուլոների միջանկյալ, մունիցիպալիտետների քաղաքապետերի արտահերթ ընտրությունների համար պետբյուջեից հատկացված գումարի նախահաշիվը արդեն դուրս է գրվել:
Հրամանագիրը ստորագրել են ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան և հանձնաժողովի քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին:
4 466 910 լարիից աշխատանքի փոխհատուցման համար կծախսվի 2 664 104 լարի: Ապրանքների և ծառայությունների համար դուրս է գրվել 724 192 լարի: Այլ ծախսերի համար, որոնք մանրամասնած չեն ԿԸՀ-ը հատկացրել է 1 078 614 լարի: