Սիրիայում մահացել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի՝ Սուլթան Գումաշվիլին: Ինչպես «Կվիրային» հայտնել է Պանկիսիի ավագանու խորհրդի անդամ Զաուր Գումաշվիլին, Գումաշվիլիի մահվան լուրը ընտանիքին երեկ են հայտնել: Ըստ նրա, Գումաշվիլին 20 տարեկան էր: Տարածված տեղեկատվության համաձայն, Սուլթան Գումաշվիլին հոր հետ իսլամական ծարահեղականներին միանալու նպատակով Սիրիա է մեկնել 3 տարի առաջ: Գումաշվիլիի ընտանիքի մյուս բնակվում են կիճի Ջողոլո գյուղում:
Գորիի շրջանի վերին Սոբիսի գյուղում ռուսական կոմբայն է հայտնաբերվել: Ռուսական զորքերը հավաքում են Սոբիսիի բնակիչները գարնանը ցանած բերքը: «Frontnews»-ը գրում է, որ այս պահին եղած տեղեկատվությամբ, մոտավորապես հեկտար հողատարածք է գրավված: Գյուղացիները պատմել են, որ ռուս զինվորականներն իրենց պատկանող հողատարածքներում սահմանահատման սյուներ են մի քանի ամիս առաջ` նրանից հետո, երբ բնակիչները ավարտել են սերմնացանը: Գյուղացիների խոսքերով ռուս զինվորականները բերքահավաքը սկսել են երեկ երեկոյան:
Նույն լրատվամիջոցը ավելացնում է, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել են Սոբիսի` պարզելու, թե գղուցինրեը ինչու են զրկված դեփական բերքը հավաքելու հնարավորությունից:
Վրաստանյան լրատվամիջեցները անդրադառնում են Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: «Frontnews»-ը փոխանցում է, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ կապված ցավակցություն է հայտնել:
«Ցավակցություն եմ հայտնում Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով: Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի անունից ցավակցում եմ այս աղետի զոհերի ընտանիքներին, Իտալիայի կառավարությանը, Իտալիայի ողջ ժողովրդին: Հուսով եմ, որ շատ շուտով հնարավոր կլինի ավերակների տակ գտնվող մարդկանց օգնություն ցուցաբերել:
Այս ծանր փորձության մեջ մենք կանգնած ենք իտալացի ժողովրդի կողքին: Հավատում ենք, որ Իտալիան արժանապատվորեն կհաղթահարի այս փորձությունը»,-նշված է Վրաստանի վարչապետի ցավակցական նամակում:
«Interpresnews»-ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան Խորհրդի այցի շրջանակներում, սեպտեմբերի 7-8 Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Կառավարության նիստի ավրտին այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:
Նրա խոսքով, սա Հյուսիսատլանտիկյան Խորհրդի թվով 4-րդ այցն է Վրաստան, ինչը մեր երկրի հանդեպ աննախադեպ աջակցության և համագործակցության նշան է: Նախարարի խոսքով, Վրաստանը այսօր ունի բոլոր ռեսուրսները, որոնք հարկավոր են ՆԱՏՕ-ում ինտեգրվելու և լիովին անդամակցության համար:
«News.ge» պարբերականը շարունակելով լուսաբանել ազգային արժույթի գնի փոփոխությունը, տեղեկացնում է, որ Վրաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 25-ի համար սահմանել է լարիի պաշտոնական փոխարժեքը, ըստ որի ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.0187 միավորով: Այսպիսով դոլարը կարժենա 2,2976 լարի: Լարին եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.0091 միավորով ` կազմելով 2.5915 լարի:
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ցույցի մասնակիցները շենքը շրջապատել ու շղթա էին կազմել: Ցույցի մասնակիցները բողոքում են քաղաքում ծառահատումների դեմ և պահանջում են էկոլոգիայի և կանաչապատման աշխատանքի ղեկավար Նինո Սուլխանիշվիլիի և նրա տեղակալ Նուգզար Կախնիաուրիի հրաժարականները:
Ցույցի մասնակիցները նաև վիրավորական վանկարկումներով դիմել են Դավիթ Նարմանիային: Ցույցը, որը խաղաղ բնույթ է կրել, տեղի է ունեցել տարբեր երաժիշտների նվագակցությամբ: Տեղում եղել են ոստիկանության ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնի է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Կանաչ բռունցք» հասարակական կազմակերպության անդամ Դավիթ Կուպրաձեին քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ վիրավորական խոսքեր է ասել, որի պատճառով ներկաները Կուպրաձեին ստիպել են լքել նիստը: Նիստի ընթացքում պետք է քննարկվեին բնապահպանման մի շարք կարևոր հարցերը: «Կանաչ բռունցք» կազմակերպության անդամ Իրակլի Կուպրաձեն դիմել է քաղաքապետին` կոչ անելով հանդիպմանը քննարկել կոնկրետ խնդիրներ, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություններ աներ:
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նկատողություն է արել` ասելով, որ նրանց խոսքի իրավունք չի տվել և պետք է լքեն շենքը: