Թբիլիսիում կանցկացվի «ադրբեջանական աշուն» խորագրով փառատոն՝ նվիրված ադրբեջանական մշակույթին, ավանդույթներին ու ազգային խոհանոցին: Տեղեկացնում են «Սպուտնիկի» վրացական ծառայությունը՝ հղվելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Փառատոնը ծրագրվում է աշնանն անցկացնել Թբիլիսիի Չուղուրեթիի թաղամասի Բաքու կոչվող փողոցում: Այս մասին հայտնել է Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանու) պատգամավոր Ռիմա Բերաձեն:
«Փառատոնը կանցկացվի առաջին անգամ: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ադրբեջանական խոհանոցի ու ավանդույթների հետ»,- ասել է նա:
Եղբայր պետությունների մշակույթին նվիրված փառատոնների շարքը մեկնարկել է 2016 թվականին՝ «ուկրաինական գարուն» փառատոնով: