ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպումներ է անցկացնում Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ։
Քիչ առաջ կայացել է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը կհյուրընկալի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Օրվա ընթացքում նախատեսված են հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի անդամների հետ:
Ստոլտենբերգն Վրաստան այցը կավարտվի այսօր:
Հիշեցնենք՝ դաշինքի քարտուղարի այցի այս օրերին (մարտի 18-29-ը) Վրաստանում ընթանում են «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունները։