Այս օրերին ակտիվորեն ընթանում է «Գյուղի աջակցության ծրագրի» երկրորդ փուլը: Interpressnews-ին հայտնել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Այս փուլում երկրի տարբեր շրջաններում սակրեբուլոների (քաղաքային խորհուրդ) կողմից արդեն քննարկվել և հաստատվել է ավելի քան 25 մլն լարի արժողությամբ 1985 գյուղի 3038 ծրագիր: Բոլոր այս ծրագրերը, գյուղերի ընդհանուր ժողովների ընթացքում, բնակիչներն ընտրել են ձայների մեծամասնությամբ:
«Գյուղի աջակցության ծրագրի» երկրորդ փուլը կշարունակվի մինչև ապրիլի 1-ը, երկրի բոլոր մունիցիպալիտետների սակրեբուլոները պետք է մինչ այդ քննարկեն և հաստատեն գյուղերի կողմից ընտրված ծրագրերը:
Սակրեբուլոների կողմից հաստատված նախագծերի ծրագրային և շինարարական աշխատանքները ապրիլի 1-ից հետո փուլ առ փուլ կյանքի կկոչվեն: