Թբիլիսիի մսամթերքի շուկայի մի շարք վաճառակետերում սննդի ազգային գործակալության տեսուչները անցկացրած ստուգումների արդյունքում խախտումներ են արձանագրել:
Գործակալության տեղեկատվությամբ, «Դադու» և «Ինա» ընկերության կենտրոններում խիստ անհամապատասխանություններ են հայտնաբերվել, իսկ «Նիկորա» ընկերությունից հեռացվել է ավելի քան 240 կգ ժամկետանց միս: Գործակալությունից պարզաբանել են, որ հիշյալ «Նիկորան» կապ չունի նույն անվամբ խանութների ցանց հետ: Բացի այդ, սննդի ազգային գործակալությունը տեղեկացրել է, որ «Միրո» ընկերությունում հայտնաբերվել է անհայտ ծագման միս:
Խախտում կատարած ձեռնարկությունները տուգանվել են, կասեցվել է հայտնաբերված մսի հնարավոր վաճառքը, տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ: Շուրջ 1 տոննա միս կոչնչացվի։