Մայիսից Թբիլիսիում 90 նոր ավտոբուս կերթևեկի. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, մայիսի սկզբին մայրաքաղաքում կշահագործվի 90 միավոր 10 մետրանոց ավտոբուս: Այս մասին քաղաքապետը հայտարարել է  իր «ֆեյսբուքյան» էջում անցկացրած հերթական հարց ու պատասխանի ընթացքում:

Կալաձեի խոսքերով, մրցույթ է նաև հայտարարված 220 միավոր 8 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար, հաղթողը հայտնի կդառնա առաջիկա օրերին։

«Մեր թիմի առաջնահերթություններից մեկը հանրային տրանսպորտի կարգավորումն է: Ցավոք, այսօր մայրաքաղաքում կան փողոցներ ու թաղամասեր, որոնք ավտոբուսները շրջանցում են, որոշ հատվածներում ավտոբուսները երկար ընդմիջմամբ են երթևեկում: Սա մեր տված խոստումն է՝ ավտոբուսային պարկը թարմացնել, դեղին ավտոբուսները փոխարինելով ժամանակակից, եվրոպական ավտոբուսներով», — հայտարարել է Կալաձեն: