Սիրիայում Վրաստանի եվս մեկ քաղաքացի է մահացել: «newsgeorgia»-ի փոխանցմամբ, Պանկիսի կիրճի Դումասթուրի գյուղի 21- ամյա բնակիչ Սուլթան Գումաշվիլին 2013թ. Սիրիա էր տեղափոխվել հոր հետ: Պանկիսի կիրճից լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել են, որ նա անդամագրվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
«Երբ ես այդ մասին լսեցի, զանգահարեցի գյուղ, որտեղից հաստատեցին նրա մահվան լուրը» — ասել է կիրճի Ախմետա քաղաքային խորհրդի ղեկավարի տեղակալ Մաթե Քավթարաշվիլին:
newsgeorgia-ն տեղեկացնում է, Սուլթանը 18 տարեկանում է հոր` Ադամ Գումաշվիլիի հետ Թուքիայով անցել Սիրիա: Նա Պանկիսիում հայտնի գրող Սուլեյման Գումաշվիլիի թոռն է: Այս պահին գյուղում բնակվում է Սուլթանի մայրը: Նշվում է, որ Սիրայում ծննունդով Վրաստանից արդեն 5-րդ կիստ-չեչենն է զոհվում:
«Կախեթի» տեղեկատվական կենտրոնի տվյալներով` ընդհանուր առմամբ Սիրիայում զոհվել է Վրաստանի 21 քաղաքացի: