Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովը խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին, հայտարարել է, որ «Նովրուզը նշվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանի կողմից բռնազավթված Ղարաբաղում»:
«Այսօր գարնանամուտի տոնն է` Նովրուզը: Ցանկանում եմ հաջողություն, երջանկություն և երկրի միասնականություն: Այսօր Նովրուզը նշվում է նաև Ռուսաստանի կողմից բռնազավթած Աբխազիայում, Սամաչաբլոյում (Հարավային Օսիա, խմբ.), Հայաստանի կողմից բռնազավթած Ղարաբաղում»,- իր ելույթն այսպես է սկսել պատգամավոր Ազեր Սուլեյմանովը՝ այնուհետև դիմելով արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին։
«Տիկին Թեա, Դուք՝ որպես արդարադատության նախարար, ի՞նչ եք կարծում Իրակլի Սեսիաշվիլիի օրինագծի վերաբերյալ: Արդյո՞ք օրինագիծը խտրականություն չի պարունակում», — նկատել է նա։
Նշենք, որ խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն, ոչ ուղղափառ եկեղեցու հոգևորականները պետք է ծառայեն բանակում:
აზერ სულეიმანოვის კითხვა თეა წულუკიანს
❓ აზერ სულეიმანოვის კითხვა თეა წულუკიანს 🔺 თქვენი აზრი მაინტერესებს ირაკლი სესიაშვილის სამხედრო სამსახურის შესახებ კანონპროექტთან დაკავშირებით, არის თუ არა აღნიშნული ინიციატივა დისკრიმინაციული?🇬🇪 #ძალაერთობაშია #ერთადსაქართველოსგადასარჩენად #ერთადჩვენშევცვლით #თავისუფლებადავითკირკიტაძეს #მილიონიხელმოწერა
Posted by ერთიანი ნაციონალური მოძრაობა | United National Movement on Wednesday, March 20, 2019