«Տիկին Զուրաբիշվիլին չի դադարում իր արտահայտություններով մեր երկրի շահերին վնաս պատճառել», — մեկնաբանելով 2008 թվականի պատերազմի և ժնևյան բանակցությունների մասին նախագահի արած հայտարարությունը, ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն։
Ըստ Կպանաձեի, պատերազմը սկսելու, կամ ռմբակոծելու մասին Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարությունները Հաագայում և միջազգային այլ հարթակներում ուղղակիորեն օգտագործվում են Վրաստանի դեմ։ «Ինչպես երևում է, նա չի գիտակցում։ Ցավոք, «Վրացական երազանքը» նույնպես չհասկացավ, որ այս կնոջ ելույթները վնաս են հասցնում ազգային շահերին», — ասել է Կապանաձեն:
«Զուրաբիշվիլին պետք է հասկանա, որ ժնևյան բանակցություններն արդյունք չեն տալիս ոչ թե սխալ ձևաչափի, այլ պաշտոնական Մոսկվայի կողմից քաղաքական կամքի բացակայության պատճառով», — նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին իր վերջին հարցազրույցներից մեկում հանդես է եկել ժնևյան բանակցությունների նոր ձևաչափ ստեղծելու նախաձեռնությամբ, բացի այդ, ևս մեկ անգամ 2008-ի պատերազմը սկսելու մեջ մեղադրել է նախկին իշխանություններին՝ նշելով, որ Սաակաշվիլին ռմբակոծել է Ցխինվալին: