Վրաստանում 2020 թվականին սպասվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ «Եվրոպական Վրաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները պատրաստվում են միավորվել։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից Գիգի Ուգուլավան PalitraNews-ի եթերում ասել է, որ երկու կուսակցությունների միջև համագործակցության շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են։ Նա նշել է նաև, որ Վրաստանի ներքաղաքական կյանքում գաղափարապես իրար մոտ հենց այս երկու ուժերն են։
«Շուտով մենք կներկայանանք հասարակությանը», — ասել է Ուգուլավան՝ հավելելով, որ նոր ուժը այլընտրանք է լինելու գործող իշխանություններին։
Հիշեցնենք, որ «Եվրոպական Վրաստանը» ձևավորվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած մի շարք անկյունաքարային գործիչների կողմից, իսկ «Ազատ դեմոկրատները» հիմնել է նախկին դեսպան, նախկին և ներկա գործող իշխանությունների ժամանակ կարևոր պաշտոններ զբաղեցրած Իրակլի Ալասանիան, որը նախորդ ընտրություններից հետո, սակայն, լքեց կուսակցությունը։