«Վրաստանի կայուն զարգացումն ապահովելու համար առաջնային և ճիշտ ճանապարհը կրթությունն է», — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Երկրի գործադիր մարմնի ղեկավարի խոսքերով, Վրաստանն իր բազմադարյա պատմության ըթացքում պայքարել է ազատության, ինքնության պահպանման և վրացական ուժեղ պետություն կառուցելու համար:
«Մենք ունենք երկու հիմնական մարտահրավեր` աղքատությունն ու օկուպացիան, որոնք թույլ չեն տալիս իրականացնել մեր պատմական առաքելությունը: Կրթությունը աղքատությունից ազատվելու ամենակարճ ճանապարհն է: Սա ոչ միայն բարեփոխում, այլև ազգային գաղափար է, մեր անկախության օրվա ամենահամարձակ ազգային նախագիծը, որն էլ կապահովի Վրաստանի զարգացած երկրների շարքում մնալը: 21-րդ դարում կրթությունը կբերի մրցակցության», — ասել է Բախտաձեն:
Կառավարության ղեկավարը նշել է, որ «Հավասարության մասին» օրենքը պետք է առաջիկա տասնամյակի ընթացքում կառավարության բոլոր ճյուղերին պարտավորեցնի բյուջեի առնվազն քառորդ մասն ուղղել կրթությանը: