Թբիլիսիում մինչև տարեվերջ կտեղադրվի էլեկտրամոբիլի լիցքավորման 160 սարք: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար Իրակլի Թավարթքիլաձեն:
Մրցույթն արդեն հայտարարված է: Թավարթքիլաձեի խոսքով, մրցույթում հաղթողն առաջին փուլում կտեղադրի լիցքավորման 30 սարք, մեկ ամիս անց աճուրդ կհայտարարվի ևս 30 սարք տեղադրելու վերաբերյալ, ինչի արդյունքում մինչև տարեվերջ մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կլինի 160 լիցքավորող սարք:
Սպառողներն առաջին տարվա ընթացքում անվճար կլիցքավորեն մեքենաները, այնուհետև գինը կսահմանի աճուրդում հաղթող կազմակերպությունը: