Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2018 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանում ամսական միջին աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 61,1 լարիով և կազմում է 1 202 լարի:
GeoStat-ի տվյալներով, աշխատավարձն ավելացել է գրեթե բոլոր ոլորտներում: Նրանց տեղեկատվության համաձայն, համեմատաբար բարձր աշխատավարձ է արձանագրվում հետևյալ ոլորտներում:
- Մասնագիտական, գիտության և տեխնիկական գործունեություն — 2 144,9 լարի, տարեկան աճը ՝ 0,6 տոկոս:
- Շինարարություն — 1 956,4 լարի, տարեկան աճը՝ 1,4 տոկոս:
- Ֆինանսական և հետազոտական գործունեություն 1 902 լարի, տարեկան աճը՝ 7,3 տոկոս:
Տվյալների համաձայն, կանանց միջին աշխատավարձը կազմում է 906 լարի, տղամարդկանցը՝ 1468,5 լարի և աշխատավարձի տարեկան աճը կազմում է համապատասխանաբար՝ 46,5 և 81,1 լարի: Ըստ աշխատանքի տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում է կանանց աշխատավարձին: