Օրհնված iphone տեսակի հեռախոսներ` Թբիլիսիի խանութներից մեկում


qՎրացական «iphone plus»  կազմակերպության նախաձեռնությամբ օրհնվել են ընկերության խանութի վաճառքի սրահն ու վաճառվող տեխնիկան : Այս տեղեկությունը տարածել է «Կվիրա պլյուս» լրատվականը:  

Աղբյուրը հրապարկել է տեսանյութ, որում երևում է ` ինչպես է վաճառքի սրահում հոգևորականն օրհնում հեռախոսները: Այսպիսով` «iphone plus» -ն առաջին կազմակերպությունն է, որ կվաճառի օրհնված iphone տեսակի հեռախոսներ:

Ինչպես հայտնում է խանութի մենեջեր Գիորգի Մաճավարիանին` հասարակությունը խուսափում է այսպես կոչված` սատանայական արտադրանք գնելուց, այդ պատճառով էլ կազմակերպության տնօրինությունը որոշում է ընդունել դիմել նման քայլի: Ի դեպ, դեռևս պարզ չէ, թե ինչ առավելություններ կունենան օրհնված կապի միջոցները, կամ գնային առումով կտարբերվե՞ն արդյոք չօրհնված հեռախոսներից:

Թողնել պատասխան