«Օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները տեղակայված են Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղի բնակիչների այգիներում», — այս մասին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է գյուղի բնակիչ Լուդա Սալիան:
Նա նշել է, որ Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում ժամեր առաջ դիրքավորված ռուս սահմանապահները զինված են:
«Ռութավի 2» հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդում է, որ վրացի ոստիկանները փակել են հիշյալ այգիներ տանող ճանապարհը՝ արգելելով տեղացիների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը:
Այս զարգացումների շուրջ երկրի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել:
პოლიცია ხურვალეთში ჟურნალისტებს არ უშვებს➡️ ადგილობრივი მკვიდრი: სოფელ ხურვალეთში რუსი ოკუპანტები შეიჭრნენ: www.radiotavisupleba.ge/a/29823124.html
Posted by რადიო თავისუფლება on Friday, March 15, 2019